Ռուսաստանը և Հնդկաստանը միասին են արգելափակել Ադրբեջանի անդամակցությունը ՇՀԿ-ին․ «ԱՊԱ»
Աշխարհ
Նոր մանրամասներ են ի հայտ եկել՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցության արգելափակման հանգամանքների վերաբերյալ։
Դիվանագիտական աղբյուրներից ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել են, որ ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության արգելափակումը նախաձեռնել է ոչ միայն Հնդկաստանը, այլ նաև Ռուսաստանը, որը նույնպես ակտիվորեն մասնակցել է այդ գործընթացին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կարևոր դեր է խաղացել այդ գործընթացում, նշում է ադրբեջանական լրատվամիջոցը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՇՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության արգելափակման հարցը քննարկվել է Ռուսաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական խորհրդակցությունների ժամանակ, և կողմերը համաձայնության են եկել այդ հարցում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)