Ինչու է ԱՄՆ-ն դադարեցնում Եվրոպային ռազմական օգնությունը․ Bloomberg
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ն մտադիր է դադարեցնել Ռուսաստանի հետ սահմանակից Եվրոպայի երկրների բանակների պատրաստման և զինման ծրագրերի ֆինանսավորումը՝ ռազմավարական առաջնահերթությունների վերանայման պատճառով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Պենտագոնը վկայակոչել է առաջնահերթությունների փոփոխությունը՝ կենտրոնանալով հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա», - ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաև՝ եվրոպացի գործընկերների համար ճեպազրույցների ընթացքում Պենտագոնի ներկայացուցիչներն ուղղակիորեն կոչ են արել մյուս պետություններին ինքնուրույն փոխհատուցել ֆինանսավորման դեֆիցիտը, որն առաջացել է ամերիկյան օգնության նվազման պատճառով:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ