Մերցը խոստովանել Է Եվրոպայի թուլությունը (տեսանյութ)
ՏեսանյութերԵվրոպան այս պահին ի վիճակի չէ համաշխարհային գործերում խաղալ այն դերը, որը կցանկանար։ Այս մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Մենք կախված ենք ԱՄՆ-ի օգնությունից, մենք տեսնում ենք, որ Չինաստանը, Բրազիլիան և այլ պետություններ իրենց ազատ են զգում Ռուսաստանի հետ հարաբերություններում, հայտնվում է նաև նոր գործընկերություն՝ այսպես կոչված Շանհայի ձևաչափի (ՇՀԿ) տեսքով։ Պետք է ընդունենք, որ մենք՝ որպես եվրոպացիներ, այժմ ի վիճակի չենք խաղալ այն դերը, որն իրականում կցանկանայինք», - խոստովանել է քաղաքական գործիչը։
Մերցի խոսքով՝ եվրոպական պետություններն այժմ կրկին փորձում են համախմբվել, և Գերմանիան «մեծ ջանքեր է ներդնում այդ գործընթացում»՝ որպես տարածաշրջանի ամենամեծ երկիր: Կանցլերը նշել է՝ Եվրոպան «սահմանափակ հնարավորություններ ունի ինքնուրույն քաղաքականություն վարելու համար»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)