Ինչ է տեղի ունեցել Ուկրաինայի հարցով Փարիզի գագաթնաժողովում․ RS
Աշխարհ
Փարիզը անհաջող վայր դարձավ «կամավորների կոալիցիայի» հանդիպման համար՝ Ֆրանսիայում տիրող քաղաքական ճգնաժամի պատճառով։ Այս մասին հաղորդում է Responsible Statecraft հրատարակությունը։
«Փարիզի ընտրությունը որպես եվրոպական «կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովի վայր՝ չափազանց անհաջող էր. գագաթնաժողովից հետո հինգ օրվա ընթացքում Ֆրանսիան կարող է մնալ առանց կառավարության», - ասվում է հրատարակության մեջ։
Սեպտեմբերի 4-ին Փարիզում տեղի ունեցավ «կամավորների կոալիցիայի» ևս մեկ հանդիպում։ Դրա հիմնական թեման հետպատերազմյան շրջանում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների քննարկումն էր։ Հանդիպումից հետո Ելիսեյան պալատում հավաքված Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի և Եվրահանձնաժողովի առաջնորդները զանգահարել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)