Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում «թունելի վերջում լույս» է երևում․ Պեսկով
Ռուսաստան
Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում «թունելի վերջում լույս» կա, սակայն ճգնաժամի ավարտի ժամկետների մասին դեռևս հնարավոր չէ խոսել, ՏԱՍՍ-ին ասել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Սեպտեմբերի 5-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ապագայում պատրաստվում է խոսել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։
Նախորդ օրը ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը «կամավորների կոալիցիայի» հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թրամփը պատրաստ է մասնակցել Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպմանը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան