Կրեմլը հայտնել է՝ Թրամփին գործընկեր համարում է, թե ոչ
Ռուսաստան
Ռուսաստանի ղեկավարությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ընկալում է բացառապես որպես ամերիկյան առաջնորդ՝ առանց որևէ լրացուցիչ սուբյեկտիվ բնութագրման։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ТАСС-ին տված հարցազրույցում։
Նա լրագրողների հետ զրուցել է սեպտեմբերի 3-6-ը Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում։ Զրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարին հարցրել են, թե ով է Թրամփը Մոսկվայի համար՝ գործընկեր, թե ոչ։
«Մեզ համար Թրամփը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն է», - ասել է Պեսկովը։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան