Արևմուտքում հայտարարել են՝ Զելենսկու ծրագիրը ձախողվել է
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ իր երկրում օտարերկրյա լեգեոն ստեղծելու գաղափարը ձախողվել է։ Այս մասին նշել է լրագրող Քոլին Ֆրիմանը բրիտանական The Spectator ամսագրի համար գրված իր հոդվածում։
«Չնայած այն հանգամանքին, որ հավաքագրողը վարպետ շոումեն Վոլոդիմիր Զելենսկին էր, ուկրաինական միջազգային լեգեոնը սկզբից իսկ կործանարար էր», - գրել է նա։
Հեղինակը նշել է, որ այս ստորաբաժանումը հավաքագրել է ոչ որակավորված «զբոսաշրջիկների», որոնք մարտական փորձ չունեին, և յուրաքանչյուր պրոֆեսիոնալ զինվորի համար կային մի քանի «պարտվողներ»։ Նրա խոսքով՝ վարձկանները լեզվական պատնեշի պատճառով չէին կարողանում կատարել հրամանները և կողմնորոշվել օպերատիվ իրավիճակում։
Լրագրողը նաև ասել է, որ օտարերկրյա լեգեոնի որոշ մարտիկներ բողոքել են, որ Ուկրաինայի զինված ուժերը իրենց օգտագործում են որպես «անվճար թնդանոթի միս»։


















































Ամենադիտված
«Երջանկություն նորապսակներին»․ Աննա Մանուչարյանի «հարսանեկան» հրապարակումը՝ Վաչե Ամարյանի հետ