Հանրահայտ Բոննիի ու Քլայդի զենքերը աճուրդում վաճառվել են 210 հազար ԱՄՆ դոլարով
ԱՄՆ
Հանրահայտ ամերիկացի հանցագործներ Բոննի Փարկերին և Քլայդ Բերրոուին պատկանող զենքերը Կանզաս–սիթիում կազմակերպված աճուրդում վաճառվել են 210 000 ԱՄՆ դոլարով։ Այս մասին է հաղորդում «Reuters»-ը։
Աճուրդում ներկայացված Թոմփսոնի ատրճանակ–գնդացիրը և «Winchester» մակնիշի հրացանը գնվել են միևնույն գնորդի կողմից, ով ցանկացել է անհայտ մնալ։ Զենքերի նոր տերը, ով մասնակցել է աճուրդին համացանցով, ատրճանակ–գնդացրի համար վճարել է 130 հազար դոլար, հրացանի համար՝ 80 հազար։ Զենքերը ձեռք բերելու համար գնորդին անհրաժեշտ կլինի նաև ստանալ զենք պահելու թույլտվություն։
Վաճառված զենքերը առգրավվել էին հանցագործ զույգից հեռավոր 1933 թ. ապրիլին՝ Միսսուրի նահանգի Ջոփլին քաղաքի տան շրջափակման ժամանակ, որտեղ էլ Բոննին և Քլայդը թաքնվում էին ոստիկանությունից։ Փոխհրաձգության արդյունքում հանցագործները, սպանելով 2 ոստիկանի, դիմել են փախուստի՝ թողնելով վերոնշյալ զենքերը դեպքի վայրում։ Այնուհետև զենքերը հայտնվել են ոստիկանության աշխատակիցներից մեկի մոտ, ում ընտանիքը 1973-ին այն նվիրել է դրանք թանգարան։
Բոննի Փարկերը և Քլայդ Բերրոուն հանցագործ խմբավորման ղեկավարներն էին, որը հարձակումներ էր գործում դրամատների և բենզալցակայանների վրա ԱՄՆ կենտրոնական նահանգներում։ Այս զույգը սպանվել է FBI–ի գործակալների հետ փոխհրաձգության ընթացքում՝ 1934 թ–ին։ Նրանց մասին գրվել են երգեր, նկարահանվել կինոնկարներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)