Հունաստանում հարձակում են գործել Թուրքիայի հյուպատոսի վրա
Թուրքիա
Հունական Կոմոտինի քաղաքում մի խումբ անհայտ անձինք հարձակում են գործել Հունաստանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի մեքենայի վրա, որը կայանված է եղել քաղաքապետարանի շենքի մոտ. փոխանցում է Anadolu գործակալությունը:
Հայտնի է դարձել, որ 30 հոգուց բաղկացած խումբը, հակաթուրքական լոզունգներ բացականչելով, Հունաստանի դրոշներով հարձակվել է մեքենայի վրա՝ վնասելով այն: Ինքը՝ հյուպատոս Օսման Իլհան Շեները, ով այդ պահին հանդիպում էր անցկացնում քաղաքապետի հետ, ավելի ուշ ոստիկանության ուղեկցությամբ դուրս է եկել շենքից և անվնաս հեռացել դեպքի վայրից:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)