Մեզ ծաղրում էին Ադրբեջանի հետ մեր դաշինքի համար, բայց այսօր նախանձում են․ Հունգարիայի ԱԳ նախարար
Աշխարհ
15 տարի առաջ, երբ սկսեցինք Ադրբեջանի հետ կառուցել փոխադարձ հարգանքի և օգուտի վրա հիմնված գործընկերություն, որոշ եվրոպացի առաջնորդներ ծաղրում էին մեզ և դասախոսություններ կարդում: Այս մասին գրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն սոցիալական ցանցերում։
«Այսօր նույն առաջնորդները հերթ են կանգնում Բաքվում՝ Ալիևի հետ լուսանկարվելու համար: Այս համագործակցությունը Հունգարիային զգալի արդյունքներ է տվել էներգետիկայի, դեղագործության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում։
Այսօր Բուդապեշտում տեղի է ունեցել Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստը», - նշել է նա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն