Պուտինը կմասնակցի БРИКС-ի արտահերթ առցանց գագաթնաժողովին
Ռուսաստան
Բրազիլիայի նախաձեռնությամբ սեպտեմբերի 8-ին առցանց ձևաչափով կանցկացվի БРИКС-ի արտահերթ գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ Մոսկվան ակտիվ դերակատարում կունենա քննարկումներում։
Հանդիպման օրակարգում է ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի առևտրային քաղաքականության ազդեցությունը մյուս երկրների տնտեսությունների վրա։ БРИКС-ի անդամ պետությունները նախատեսում են մշակել համատեղ քայլեր՝ պաշտպանելու իրենց տնտեսական շահերը և համագործակցությունը միության շրջանակում։
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան դեռ օգոստոսի վերջում հայտարարեց արտահերթ գագաթնաժողով անցկացնելու մտադրության մասին՝ պատասխանելու Վաշինգտոնի սպառնալիքներին։ Տարածաշրջանային փորձագետները հանդիպումը գնահատում են որպես կարևոր փորձաքար БРИКС-ի համերաշխության պահպանման և գլոբալ տնտեսական ճնշումներին դիմակայելու գործում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան