Աֆղանստանում 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
Աֆղանստանի արևելքում այսօր 5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 200 հազար բնակչություն ունեցող Ջալալաբադ քաղաքից 39 կմ հեռավորության վրա և Պակիստանի Փեշավար քաղաքից 107 կմ հեռավորության վրա:
Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդումներ չեն եղել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)