Զելենսկին Պուտինին Կիև է կանչել
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայում հանդիպելու առաջարկը և նրան հրավիրել Կիև։ Այս մասին նա հայտարարել Է ABC News-ին տված հարցազրույցում։
«Պուտինը կարող է գալ Կիև։ Եթե մարդը չի ցանկանում հանդիպել պատերազմի ժամանակ, ապա նա կարող է առաջարկել մի բան, որն անընդունելի կլինի բոլորի համար», - ասել է նախագահը:
Նրա խոսքով՝ Պուտինը Մոսկվան առաջարկել է որպես հանդիպման վայր միայն այն հետաձգելու համար։ Զելենսկին ընդգծել է՝ չի կարող ժամանել Ռուսաստանի մայրաքաղաք, քանի դեռ Ուկրաինան «ամեն օր ենթարկվում է հրթիռակոծությունների և հարձակումների»:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը