Պուտինը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի զորքերի «հանդերձյալ աշխարհի ուղետոմսը»․ Welt (տեսանյութ)
ՏեսանյութերԵվրոպան պետք է ականջալուր լինի Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու Ռուսաստանի դիրքորոշմանը։ Նման կոչով է հանդես եկել գերմանական Welt-ի թղթակից Քրիստոֆ Վանները։
Նրա խոսքով՝ առանց հաշվի առնելու Մոսկվայի կարծիքն այդ հարցի վերաբերյալ, զորակազմի տեղակայումը «հանդերձյալ աշխարհի ուղետոմս» կդառնա Արևմուտքի համար: «Ես կարծում եմ՝ անշուշտ, պետք է լսել ռուսների կարծիքը և հասկանալ նրանց վերաբերմունքը հրադադարից հետո Ուկրաինայում արևմտաեվրոպական զինվորների նման գործողության նկատմամբ», - նշել է լրագրողը:
Ռուսաստանը միշտ խիստ բացասաբար է վերաբերվել դրան, իսկ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ դաշինքի երկրների զորակազմն Ուկրաինայում կդառնա թիրախ ռուս զինվորականների համար, դրա հաստատումն են», - հավելել է Վանները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)