Գերմանիայում հայտարարել են, որ պատրաստ չեն զորքերը տեղակայել Ուկրաինայում
Աշխարհ
Գերմանիայի զինված ուժերը պատրաստ չեն ստորաբաժանումներ ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է Քրիստոնեասոցիալական միության նախագահ Մարկուս Սյոդերը Rheinische Post թերթին տված հարցազրույցում։
«Ինձ համար դժվար է պատկերացնել, որ ՆԱՏՕ-ի զորքերը տեղակայվեն այնտեղ։ Ռուսաստանը երբեք դա թույլ չի տա։ Սա կլինի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու նախանշան։ Ավելին, Բունդեսվերը պատրաստ չէ դրան», - ընդգծել է նա։
Սեպտեմբերի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի (ԱԷՖ) լիագումար նիստում հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայի տարածքում գտնվող ցանկացած ռազմական զորախումբ կհամարի օրինական թիրախ։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ