Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հրաժարվել է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային
Աշխարհ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հրաժարվել է մասնակցել Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով, հաղորդում է հնդկական Hindustan Times թերթը։
Թերթի տվյալներով՝ այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը պատժիչ մաքսատուրքեր սահմանեց հանրապետության վրա՝ Ռուսաստանից նավթ գնելու համար։ Արդյունքում, Նյու Յորք կատարած այցը հանվել է Մոդիի աշխատանքային գրաֆիկից։
Ինչպես գրում է թերթը, եթե Հնդկաստանի վարչապետը որոշի մեկնել Միացյալ Նահանգներ, դա կնշանակի նախագահ Թրամփի հետ երկկողմ հանդիպում կազմակերպել, ինչը ներկա պայմաններում քիչ հավանական է։


















































Ամենադիտված
«Երջանկություն նորապսակներին»․ Աննա Մանուչարյանի «հարսանեկան» հրապարակումը՝ Վաչե Ամարյանի հետ