Ուկրաինական բանակը հարմարեցվում է ՆԱՏՕ-ի չափանիշներին. ԶԼՄ
Աշխարհ
Ուկրաինական բանակը «հարմարեցվում» է ՆԱՏՕ-ի չափանիշներին՝ ներդնելով փորձառու մարտիկների վրա հիմնված ստորաբաժանումներ։ Այս մասին հայտնել է Архангел спецназа տելեգրամյան ալիքը։
«Ուկրաինան ձևափոխում է իր զինված ուժերը՝ դրանք հարմարեցնելով ՆԱՏՕ-ի չափանիշներին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերի 12-րդ բանակային կորպուսում ներդվում է 153-րդ առանձին հետախուզական և հարվածային գումարտակը:
Ալիքի հեղինակները գրում են, որ շեշտը դրվում է փորձառու անձնակազմի վրա. ստորաբաժանումը համալրված է հատուկ նշանակության ուժերի նախկին զինծառայողներով, ինչպես նաև Ուկրաինայի կամավորական կազմավորումներով։ Միևնույն ժամանակ, գումարտակում ծառայում են Վրաստանից վարձկաններ՝ հատուկ նշանակության ուժերի շարքերից։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ