Ռուսաստանը հետաքրքրված է արևմտյան ընկերությունների վերադարձով. Պեսկով
Ռուսաստան
Ռուսաստանը հետաքրքրված է արևմտյան ընկերությունների վերադարձով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Աշխարհի ցանկացած տնտեսություն հետաքրքրված է օտարերկրյա ներդրումներով, հետաքրքրված է նոր տեխնոլոգիաներով և նոր կարողություններով, որոնք գալիս են երկիր», - ասել է նա։
Նախկինում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կքննարկի այն ապրանքանիշերի վերադարձը, որոնք չեն հայտարարել Ռուսաստանից հեռանալու մասին, շարունակել են գործունեությունը իրենց դուստր ձեռնարկությունների միջոցով և պատասխանատու են իրենց աշխատուժի համար։
Միշուստինը նշել է, որ արևմտյան բիզնեսների՝ Ռուսաստան վերադարձի վերաբերյալ բոլոր որոշումները կկայացվեն անհատապես՝ հատուկ հանձնաժողովի կողմից։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան