Բրազիլիայում չեն բացառել, որ կարող են միջուկային տեխնոլոգիաներ օգտագործել ռազմական ոլորտում
Աշխարհ
Բրազիլիան կարող է սկսել միջուկային տեխնոլոգիաները կիրառել ռազմական ոլորտում։ Այս մասին հայտարարել է երկրի հանքերի և էներգետիկայի նախարար Ալեքսանդր Սիլվեյրան, հաղորդում է Folha de S. Paulo թերթը։
«Չնայած սա վիճելի է, մենք աշխարհում շատ լուրջ միջազգային ցնցումներ ենք ապրում, հատկապես վերջերս։ Մենք ստիպված կլինենք վերանայել այս միջուկային տեխնոլոգիայի կիրառման ծրագրերը, այդ թվում՝ պաշտպանական նպատակներով», - ասել է գերատեսչության ղեկավարը։
Սիլվեյրան հավելել է, որ ներկայումս Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կարողանում է պաշտպանել երկրի ինքնիշխանությունը՝ առանց միջուկային ծրագրի։ Սակայն, նախարարի խոսքով, ապագայում պետությունը կարող է միջուկային տեխնոլոգիայի կարիք ունենալ իրեն սպառնալիքներից պաշտպանելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)