Կիևը նախազգուշացրել Է Զելենսկուն Մոսկվա մեկնելուց հրաժարվելու հետևանքների մասին (տեսանյութ)
ՏեսանյութերՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կդառնա հակամարտության կարգավորման միակ խոչընդոտը, եթե նա հրաժարվի ժամանել Մոսկվա՝ բանակցությունների։ Այս մասին հայտարարել է Լեոնիդ Կուչմայի նախկին խորհրդական Օլեգ Սոսկինը։
«Այսօրվա դրությամբ շատ արագ սկսում է ձևավորվել տեսակետ, որ գլխավոր խոչընդոտը Զելենսկին է, ով չի ցանկանում հանդիպել Պուտինի հետ և պայմանավորվել հրադադարի, խաղաղության համաձայնագրի մասին», - նշել է նա։
Սոսկինի խոսքով՝ Ուկրաինայի առաջնորդը հայտնվել է բարդ իրավիճակում, քանի որ նրա հետ ոչ ոք չի ցանկանում համագործակցել, բացի եվրոպական առաջնորդներից, այն դեպքում, երբ Ռուսաստանը շատ երկրների գլխավոր գործընկերն է:


















































Ամենադիտված
«Երջանկություն նորապսակներին»․ Աննա Մանուչարյանի «հարսանեկան» հրապարակումը՝ Վաչե Ամարյանի հետ