Եվրահանձնաժողովը գնահատել է Պուտինի խոսքերը Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ
Ռուսաստան
Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Ուկրաինայի՝ Եվրամիությանը (ԵՄ) հնարավոր անդամակցության վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Euractiv պորտալը՝ հղում անելով ԵՀ մամուլի քարտուղար Պաուլա Պինյոյի հայտարարությանը։
«Շատ ողջունելի է, որ նախագահ Պուտինը տեսնում է Ուկրաինայի տեղը Եվրամիությունում», - ասվում է հայտարարության մեջ։
Նախորդ օրը Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը նրա օրինական ընտրությունն է։ Նրա խոսքով՝ հանրապետությունն իրավունք ունի ինքնուրույն կառուցել իր միջազգային հարաբերությունները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան