Ռուսաստանը կարող է երկաթգիծ կառուցել Աֆղանստանում
Ռուսաստան
ՌԴ Փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է՝ Ռուսաստանն ուսումնասիրում է ներդրումային նախագծերը, որոնք առաջարկում է Աֆղանստանը: Դրանց թվում է երկաթուղու կառուցումը, գրում է Kommersant-ը։
«Մեզ համար կարևոր է, որ այդ նախագծերը կապահովեն ավելի լավ տրանսպորտային կապ Եվրասիայում և կնպաստեն եվրասիական մեծ գործընկերության տեսլականի իրականացմանը»,- ասել է պաշտոնյան: Ինչպես հավելել է փոխվարչապետը, Աֆղանստանը գտնվում է Եվրասիայի կենտրոնում, ուստի Ռուսաստանը ձգտում է զարգացնել համագործակցությունը նրա հետ:
Նա նաև հավելել է՝ երկաթուղու կառուցումը քննարկվում է Հնդկաստանի, Իրանի, Պակիստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի իշխանությունների հետ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան