Ռուսաստանն ու Ադրբեջանը կառուցողական աշխատում են տնտեսական ոլորտում․ Օվերչուկ
Ադրբեջան
Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց լավ են հասկանում տնտեսական ոլորտում և կառուցողական աշխատում են դրանում կառավարությունների և ձեռնարկությունների մակարդակով։ Այս մասին ТАСС-ին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք նորմալ տնտեսական հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ։ Բառացիորեն վերջերս մենք միջկառավարական հանձնաժողով էինք անցկացնում Աստրախանում, որտեղ երկու կողմերն էլ շեշտում էին, որ մենք տնտեսական խնդիրներ չունենք։
Մենք շատ լավ հասկանում ենք միմյանց և կառուցողական աշխատում ենք և՛ կառավարությունների տնտեսական բլոկների, և՛ ձեռնարկությունների, բիզնեսի մակարդակով։ Այստեղ մեզ մոտ ամեն ինչ նորմալ է ընթանում», - նշել է պաշտոնյան։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան