Կայծակը Գերմանիայում գյուղ է ոչնչացրել
Աշխարհ
Գիշերը ուժեղ ամպրոպը լայնածավալ ավերիչ հրդեհ է հրահրել գերմանական Դրոգնից գյուղում։ Արդյունքում բնակավայրի կենտրոնը ոչնչացվել է մոլեգնող տարերքի պատճառով, գրում է Bild թերթը։
Հրդեհի պատճառը կայծակի հարված է եղել։ Հրդեհն ընդգրկել է շինություններն ու դրանց հարակից տարածքները։ Հրդեհի զոհ են դարձել երեք բնակելի տներ, մոտակայքում գտնվող շինություններ, ֆերմաներ և մի քանի գոմեր:
Միջադեպի հետևանքով տուժել է 2-96 տարեկան 18 մարդ։ Շատ բնակիչներ զրկվել են տներից, այդ պատճառով էլ ստիպված են եղել ժամանակավոր ապաստան խնդրել հարազատներից։ «Պատճառված վնասի ընդհանուր ծավալը գնահատվում է մոտ մեկ միլիոն եվրո», - ճշտում է պարբերականը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)