Գործատուն այսուհետ վճարելու է մինչև 1 մլն ռուբլի աշխատակիցներին երեխայի ծնունդի համար
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի սոցիալական քաղաքականության կոմիտեի անդամ Սվետլանա Բեսսարաբան հաստատել է գործատուների կողմից աշխատակիցներին մինչև մեկ միլիոն ռուբլու վճարումների գաղափարը՝ երեխայի ծննդյան դեպքում։ «Лента.ру»-ի հետ զրույցում նա նշել է, որ այս մոտեցումը կնպաստի ընտանիքակենտրոն արժեքների զարգացմանը և կդարձնի աշխատանքային պայմանները ավելի հարմարավետ։
Բեսսարաբը շեշտել է, որ նման սոցիալական քայլերը կարևոր են մրցակցային աշխատաշուկայում կադրերի պահպանման համար։ Նախաձեռնությունը արդեն ստացել է հավանություն, իսկ առաջարկվող վճարումները նախատեսվում է ազատել հարկերից՝ դրանք ներառելով կոլեկտիվ պայմանագրերի և գործատուների ներքին կանոնների մեջ։
Հանրային խորհրդի նախագահ Կոնստանտին Աբրամովը նախկինում հայտնել էր, որ փոփոխությունները կարող են ուժի մեջ մտնել 2026-ից։ Նրա խոսքով՝ այս քայլը միաժամանակ շահավետ կլինի և աշխատողների, և գործատուների համար՝ խթանելով ժողովրդագրական իրավիճակի բարելավումը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան