Ուկրաինայի ԶՈՒ կորուստները հասել են 1,8 միլիոն զինծառայողի. ՌԴ
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահի խորհրդական Անտոն Կոբյակովը հայտարարել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն հատուկ ռազմական գործողության ընթացքում կորցրել է մոտ 1,8 միլիոն զինծառայող։ Կոբյակովի խոսքով՝ տվյալները հիմնված են բրիտանական մամուլի հրապարակումների և Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի տվյալների բազայի ենթադրյալ կոտրման վրա։
Նա նշել է, որ այս ցուցանիշը նշանակում է՝ Ուկրաինայի բանակը օրական միջինում կորցնում է շուրջ 650 զինծառայող։ Հայտարարությունը հնչել է Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում։
Ավելի վաղ Ուկրաինայի Պետական քննչական բյուրոն հայտնել էր, որ միայն 2025-ի սկզբից ավելի քան 138 հազար զինծառայող լքել է ծառայությունը՝ առանց թույլտվության։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան