Սիրիայում ապստամբները գրավել են Դումա քաղաքը
Մերձավոր Արևելք
Սիրիացի ապստամբների զինված խմբերը գրավել են Դամասկոսի հյուսիս–արևելքում գտնվող Դումա քաղաքը։ Այս մասին հունվարի 21-ին հայտնում է «Agence France-Presse»–ը՝ հղում անելով «Syrian Observatory for Human Rights» սիրիական իրավապաշտպան կազմակերպության հաղորդած տվյալներին։
Իրավապաշտպանների հաղորդմամբ՝ թեժ մարտերից հետո ապստամբները, կոտրելով անվտանգության ուժերի դիմադրությունը, գրավել են քաղաքի գրեթե բոլոր թաղամասերը։ Դումա քաղաքում ապրում է շուրջ 120 հազար մարդ. այն գտնվում է Դամասկոսից 20 կմ հեռավորության վրա։
Հունվարի 21-ին թեժ մարտեր են եղել նաև Դեր–Զոր և Հոմս քաղաքներում, և, ինչպես փոխանցում է «CNN»-ը, այդ մարտերում զոհվել է շուրջ 54 մարդ։
Բռնությունների նոր ալիքի մասին տեղեկատվությունը հաղորդվում է Արաբական երկրների լիգայի դիտորդների նախապատրաստվող զեկույցին համընթաց։ Զեկույցը ներկայացվելու է Կահիրեում այսօր՝ հունվարի 22-ին, Արաբական երկրների լիգայի անդամ–պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։ Զեկույցի արդյունքում կորոշվի առաքելության հետագա ճակատագիրը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)