Թրամփը կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ Հարավային Կորեայում
Համաշխարհային Մամուլ
Հոկտեմբերին Հարավային Կորեայում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, հաղորդում է CNN-ը։
Աղբյուրները խոսել են առաջնորդների միջև երկկողմ հանդիպման շուրջ «լուրջ քննարկումների» մասին, սակայն նշել են, որ դեռևս որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա։
«Անցյալ ամիս հեռախոսազրույցի ժամանակ Սի Ծինփինը Թրամփին և նրա կնոջը հրավիրել էր այցելել Չինաստան», - նշում է հեռուստաալիքը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ