Կիևի վրա ԱԹՍ-երի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել կառավարության շենքում
Աշխարհ
Կիևի կառավարության շենքում հրդեհ է բռնկվել, հայտնել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Պեչերսկի շրջանում, անօդաչու թռչող սարքի հնարավոր խոցման հետևանքով, կառավարական շենքում հրդեհ է բռնկվել», - գրել է նա։
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն իր հերթին հրդեհից կադրեր է հրապարակել իր տելեգրամյան ալիքում
Reuters–ը հայտնել է, որ հրդեհը բռնկվել է շենքի այն հատվածում, որտեղ գտնվում են վարչապետի գրասենյակը և կառավարության նիստերի դահլիճը։ ՌԲԿ-Ուկրաինայի փոխանցմամբ՝ հրդեհը մարելու համար օգտագործվել են ուղղաթիռներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)