Աննկարագրելի ապրումների մեջ էր Ռուբենը, ինչպես և մյուս բոլոր երեխաները. Ամալյա Գրիգորյան (տեսանյութեր)
ՏեսանյութերՀՖՖ սիրողական ֆուտբոլի բաժնի ղեկավար Ամալյա Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Ծանոթացեք Ռուբենի հետ: Ռուբենը զբաղվում է ներառական ֆուտբոլով: Ունի լսողության և խոսքի խանգարումներ: Իրականություն դարձավ Ռուբենի կյանքի մեծագույն երազանքը՝ հանդիպեց Ռոնալդուին: Այս վիդեոն նկարել եմ անմիջապես հիմների կատարումից հետո, երբ երեխաներին բերեցինք հանդերձարան:
Աննկարագրելի ապրումների մեջ էր Ռուբենը, ինչպես և մյուս բոլոր երեխաները, որոնք Հայաստանի և Պորտուգալիայի ֆուտբոլիստների հետ դաշտ մտան: Ֆուտբոլը միշտ է հրաշքներ գործում:
Հավատացեք հրաշքներին և դրանք կկատարվեն, ինչպես եղավ Ռուբենի դեպքում
Հ.Գ. Ուղեկցող բոլոր երեխաներն ունեն առողջական և զարգացման տարբեր խնդիրներ»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին