Գերմանիայի դեսպանի կողմից աջակցվող խումբը հարձակվել է «Վրացական երազանքի» շտաբի վրա․ Պապուաշվիլի
Աշխարհ
Գերմանիայի դեսպանի կողմից աջակցվող խումբը հարձակվել է «Վրացական երազանքի» շտաբի վրա։ Այս մասին գրել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Facebook-ում, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։
«Գերմանիայի դեսպանի կողմից աջակցվող ծայրահեղական խումբը կրկին հարձակվել է Թբիլիսիում գտնվող «Վրացական երազանքի» նախընտրական շտաբի և այնտեղ գտնվող մարդկանց վրա», - գրել է նա։
Պապուաշվիլիի խոսքով՝ խմբի անդամների կողմից կրկին ատելության և բռնության դրսևորումներ են եղել։ Նա նաև ընդգծել է, որ Գերմանիայի դեսպանի կողմից նրանց գործողությունների հրապարակային դատապարտում չի եղել։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան