Ֆոն դեր Լեյենը մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին
Աշխարհ
Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածքին հարված հասցնելուց հետո Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մեղադրել է Մոսկվային, իբր, «դիվանագիտությունը ծաղրուծանակի ենթարկելու» մեջ։ Գրառումը հայտնվել է նրա X սոցիալական ցանցի էջում։
Նա ասել է, որ Կրեմլը, իբր, «կրկին ծաղրում է դիվանագիտությունը» և «արհամարհում է միջազգային իրավունքը»։ Եվրոպան կշարունակի աջակցել Ուկրաինային, վստահեցրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
«Մենք ամրապնդում ենք Ուկրաինայի զինված ուժերը, ստեղծում հուսալի անվտանգության երաշխիքներ և խստացնում պատժամիջոցները՝ Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար», - գրել է ֆոն դեր Լեյենը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան