Իրանը և ԱԷՄԳ-ն մոտ են երկկողմ համագործակցության նոր փուլին․ Աբբաս Արաղչի
Աշխարհ
Իրանը և ԱԷՄԳ-ն մոտ են երկկողմ համագործակցության նոր փուլին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին սեպտեմբերի 6-ին Վիեննայում ԱԷՄԳ-ի հետ բանակցություններից հետո։
Նախարարը բարձր է գնահատել Վիեննայում միջուկային ծրագրի շուրջ տեխնիկական բանակցությունների երրորդ փուլը, հաղորդում է Mehr–ը։
Թեհրանը դադարեցրել է համագործակցությունը Ատոմային էներգիայի գործակալության հետ այն բանից հետո, երբ Իսրայելը և Միացյալ Նահանգները հունիսին հարվածներ հասցրին իրանական միջուկային օբյեկտներին։ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու հիմնական պատրվակը ԱԷՄԳ-ի, Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից մեղադրանքն էր, որ Իսլամական Հանրապետությունը մշակում է գաղտնի ռազմական միջուկային ծրագիր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)