«Գիրքը, որը փոխեց իմ կյանքը» թեմայով շարադրությունների մրցույթ
Գիտություն և Մշակույթ
Հայկական գրատպության 500-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը հոբելյանական ծրագրերի շրջանակում հայտարարում է «Գիրքը, որը փոխեց իմ կյանքը» թեմայով շարադրությունների մրցույթ:
Մրցույթն ունի աննախադեպ մրցանակ` հաղթողին հնարավորություն կտրվի մասնակցելու հոբելյանի շրջանակներում արտերկրում իրականացվող միջազգային որևէ ծրագրի:
Մրցույթին մասնակից դպրոցականները կարող են ներկայացնել.
- շարադրություն (նվազագույն ծավալը` 500 բառ կամ 1.5 էջ) «Գիրքը, որը փոխեց իմ կյանքը» թեմայով:
Մրցույթի պայմանները.
- Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ դպրոցների աշակերտները:
- Աշխատանքների ընդունումը` մինչև փետրվարի 10-ը ներառյալ:
- Հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 19-ին` Հովհ. Թումանյանի ծննդյան օրը:
Աշխատանքներին կից անհրաժեշտ է ներկայացնել.
- մասնակցի անձնագրի պատճենը,
- մասնակցի մեկ լուսանկար,
- մասնակցի հասցեն և հեռախոսահամարը,
- դպրոցի անվանումը, համարը և դասարանը:
Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրինություն (հասցեն` Տերյան փ. 42/1, հեռ.' 52.12.22, 58.33.35) կամ էլ. հասցեով` [email protected]


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում