Եվրամիությունը քայքայվում է, այն կմնա պատմության մեջ, առաջիկա բյուջեն կլինի վերջինը․ Օրբան
Աշխարհ
Եվրամիությունը քայքայվոմ է, եթե արմատական փոփոխություններ չլինեն, հաջորդ յոթամյա բյուջեն կլինի նրա վերջինը, այս մասին հայտարարել է Օրբանը։
«Ես կարծում եմ, որ Եվրամիությունն այժմ մտել է քայքայման փուլ։ Եվ եթե սա շարունակվի, ինչի հավանականությունը շատ բարձր է, ապա ԵՄ-ն պատմության մեջ կմտնի որպես ազնիվ փորձի տխուր արդյունք»։
Հունգարիայի վարչապետի խոսքով, նույնիսկ եթե հնարավոր լինի ընդունել 2028-2035 թվականների համար ընդհանուր բյուջե, «սա կլինի Եվրամիության վերջին յոթամյա բյուջեն»։
«Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա ես համարում եմ, որ 2035 թվականից հետո ընդհանուր բյուջե ընդունելը բացարձակապես անհնար է»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)