Պեսկովը «եվրոպական միլիտարիզմը» Ուկրաինայում կարգավորման խոչընդոտ է անվանել
Ռուսաստան
Եվրոպական երկրների կոշտ միլիտարիստական դիրքորոշումը բարդացնում է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ԵՏՀ-ի շրջանակներում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Պեսկովը որպես օրինակ բերել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հայտարարությունը Ուկրաինան «պողպատե ոզնու» վերածելու անհրաժեշտության մասին՝ այս մոտեցումը անվանելով «կատաղած միլիտարիզմի» դրսևորում։
«Եվրոպական երկրները բավականին կատաղած դիրքորոշում են զբաղեցնում։ Եվրոպացիների այս դիրքորոշումը չի նպաստում, այլ ընդհակառակը, բարդացնում է կարգավորման գործընթացը», - հայտարարել է Պեսկովը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան