12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ Մասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասին Ալեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասին Սահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումը Մատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարը Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը Քննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորությունները Ծեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակել Ռուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվը 

Իրանի ազգային գրադարանում և արխիվում հանդիսավորությամբ բացվել է Հայկական անկյուն. ՀՀ ԿԳՄՍՆ

Գիտություն և Մշակույթ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակում Իրանի ազգային գրադարանում և արխիվում հանդիսավորությամբ բացվել է Հայկական անկյուն, որտեղ ցուցադրվելու են Հայաստանի պատմության և մշակույթի մասին շուրջ 60 անուն գրքեր: Այս մասին տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարությունը:

Նախարարությունն արդեն փոխանցել է 15 անուն գիրք: Մի շարք գրքեր Հայկական անկյանը նվիրաբերել են նաև ՀՀ պատվիրակության անդամները:

Նախաձեռնությունն իրագործվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի առաջարկով և ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԻԻՀ ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության ղեկավար Ղոլամռեզա Ամիրխանին, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Բրյուսովի պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, պատվիրակության այլ անդամներ:

Ընդգծելով խորհրդանշական իրադարձության կարևորությունը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ այն, ըստ էության, Հայաստան-Իրան դարավոր բարեկամության, հարևանության և միջմշակութային երկխոսության ևս մեկ վկայություն է։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի և Իրանի միջև մշակութային կապերի մասին խոսելիս պետք է առանձնահատուկ ընդգծել այն հիմնարար հաստատությունները, որոնք ծառայել և շարունակում են ծառայել մեր հիշողության պահպանմանը։

«Իրանում այդ առաքելությունը ստանձնել է Իրանի ազգային գրադարանը և արխիվը, իսկ Հայաստանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը և Հայաստանի ազգային գրադարանը։ Մատենադարանը, լինելով հայկական և օտարալեզու հազարավոր ձեռագրերի ու հնատիպ գրքերի պահոց, համարվում է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային քաղաքակրթության անգնահատելի կենտրոն։ Հայաստանի ազգային գրադարանը՝ իր հսկայական գրքային հավաքածուով, կարևոր դեր ունի հայ ժողովրդի գիտական ու գրական հարստության պահպանման և հանրայնացման գործում»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։

Միջոցառման շրջանակում ստորագրվել է նաև փոխըմբռնման հուշագիր՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ և ԻԻՀ ազգային գրադարանի ու արխիվի կազմակերպության միջև։ Փաստաթուղթը ստորագրել են Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն ու ԻԻՀ ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության ղեկավար Ղոլամռեզա Ամիրխանին։

Հուշագիրը նոր հնարավորություններ է ստեղծելու հայերեն և պարսկերեն հին ձեռագրերի համատեղ ցուցադրությունների կազմակերպման, ինչպես նաև գիտահետազոտական ծրագրերի իրականացման համար: Արա Խզմալյանը, անդրադառնալով կազմակերպության հետ արդեն իսկ ձևավորված հաջող համագործակցությանը, տեղեկացրել է՝ Մատենադարանը գրադարանից մի քանի տասնյակ հատոր ցուցակներ է ստացել և դեսպանության միջոցով նաև Մատենադարանն է պարբերաբար ուղարկել իրանագիտական և հայագիտական բնույթի նյութեր:
«Առհասարակ, շատ դժվար է պատկերացնել հայագիտությունն՝ առանց իրանագիտության: Այս հուշագիրը մեծ հեռանկարներ է բացում թե՛ գրավոր ժառանգության համատեղ ուսումնասիրման,թե՛ ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտներում»,- ընդգծել է Արա Խզմալյանը:

ԻԻՀ ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության ղեկավարի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Իրանի ազգային գրադարանների համագործակցության խորացմանը։ Հատուկ շեշտվել է 2025 թ. օգոստոսի 19-ին Երևանում ստորագրված փոխըմբռնման հուշագրի նշանակությունը, որի շրջանակում նախատեսվում են մասնագիտական փորձի փոխանակում, համատեղ նախագծեր և նոր նախաձեռնություններ։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև գրադարանային համակարգի մասնագետների վերապատրաստման և մասնագիտական կարողությունների զարգացման հնարավորությունները:

Անդրադառնալով թարգմանական ծրագրերին՝ ԿԳՄՍ նախարարն ու ԻԻՀ ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության ղեկավարը կարևորել են հայերենից պարսկերեն և պարսկերենից
հայերեն գրականության թարգմանությունն ու հանրահռչակումը։

Հանդիպումը եզրափակվել է կողմերի պատրաստակամությամբ՝ շարունակելու մշակութային համագործակցությունը և միասին աշխատելու նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից». ակումբը պատրաստվում է նրան հրաժեշտի հանդիպում կազմակերպելԻ՞նչ է սա նշանակում․հունիսի 8-ին 300 հազար ադրբեջանցի՞ էր գալու Հայաստան. պրմիտիվացնում են. Ֆարմանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակումՈւկրաինայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի համար 15 մլն գրիվնա գրավ են վճարելԲելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականըՓաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերըԻրանը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ գործնական քայլերի դեպքումՎնասում է աղիների միկրոֆլորան․ բժիշկը զգուշացրել է արագ սննդի հետ կապված քրոնիկ հիվանդությունների վտանգի մասին Ուկրաինայում մեկ տարում դիզվառելիքը թանկացել է 70.7%-ով, Ա-95-ը՝ 45.1%-ովԸնդդիմությունը միշտ էլ այս երկրում ի զորու է ոտքի կանգնել և հասնել իր վերջնական նպատակակետին. Մնացականյան (տեսանյութ) «Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Սոված, անտուն ու անհայտ․ ինչպես Ստալոնեն իր կյանքի պատմությունը վերածեց «Ռոքիի»Մասկը ակնարկել է Cybertruck-ի արտադրությունը դադարեցնելու մասինԳևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել են ՀՖՖ նախագահի պաշտոնում Ընդդիմությունը ծրագիր ունի. Ղազինյանը՝ Գալյանի խոսույթի մասին (տեսանյութ) Ալիևի պահանջը չի կատարվել․ Փաշինյանի հուսահատության դրսևորումը․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը (տեսանյութ) Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում Պաշտոնյա․ 2025 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հասույթը կազմել է շուրջ 192 մլրդ դրամ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Թրամփի 76 մետրանոց հաղթակամարի շինարարությունը ժամանակավորապես կասեցվել էԶոնաբենդը հայտնել է՝ ինչ պայմանով կանանց պատվիրակությունը կմեկնի ԲաքուՄԱԿ-ը մտահոգված է Սուդանում անօդաչու թռչող սարքերի հարվածների մարդասիրական հետևանքներովԹեհրանն ակնկալում է ՌԴ-ի հետ նախագծերով չեզոքացնել ԱՄՆ-ի ճնշումն Իրանի նկատմամբ Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ ՊողոսյանԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահ 54-ամյա ամերիկացին Գինեսի ռեկորդ է սահմանել՝ 1.6 մետրանոց մորուքովThe Times of India. ՏՏ մասնագետները ԱՄՆ-ից վերադառնում են Հնդկաստան՝ կրճատումների պատճառով Սամվել Կարապետյանը թող լինի և՛ դրսում, և՛ ներսում, միևնույն է՝ իրենց սխեման չի աշխատելու․ ՂազինյանՇիրակում և Կոտայքում կասեցվել է երկու բետոնահանգույցի շահագործում․ ԲԸՏՄ
Ամենադիտված