Բունդեսթագի պատգամավոր Քիզեվետտերը կոչ է արել հնարավորինս շուտ Taurus հրթիռներ տալ Ուկրաինային
Աշխարհ
Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) Բունդեսթագի պատգամավոր Ռոդերիխ Քիզեվետտերը կոչ է արել Գերմանիայի իշխանություններին անհապաղ Ուկրաինային տալ հեռահար Taurus հրթիռներ: Նրա խոսքերը մեջբերել է Tagesschau-ն։
«Բացարձակապես անիրատեսական է բանակցությունների և հրադադարի վրա հույս դնել և այդպիսով ժամանակ վատնել հակաարդյունավետ կեղծ բանակցությունների վրա։ Մասնավորապես Գերմանիան պետք է հետևի Սկանդինավյան և Բալթյան երկրների օրինակին», - ասել է խորհրդարանականը։
Ըստ Քիզեվետտերի՝ Ռուսաստանը խաղաղություն չի փնտրում և «ամեն օր ցուցադրում է ոչնչացնելու իր մտադրությունը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)