Ավելի ու ավելի շատ երկրներ են սկսում հասկանալ Ուկրաինայի հետ պատերազմի պատճառները. Պեսկով
Ռուսաստան
Ավելի ու ավելի շատ երկրներ են սկսել հասկանալ «հատուկ ռազմական գործողության» արմատական պատճառները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Կրեմլի ներկայացուցչին հարցրել են, թե արդյոք աշխարհը վերջին երեք տարիների ընթացքում սկսել է ավելի լավ հասկանալ «հատուկ ռազմական գործողության» պատճառները։ Ի պատասխան՝ նա նշել է, որ աշխարհն ավելի վաղ էլ էր հասկանում դրա արմատական պատճառները։
«Եվ, իհարկե, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի բոլոր ջանքերը՝ սա իր զրուցակիցներին պատմելու և բացատրելու համար, արդյունք են տալիս։ Իրոք, ավելի ու ավելի շատ մարդիկ կան, ովքեր մեզ հասկանում են», - ասել է Պեսկովը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան