Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած հանդիպման, բայց ոչ Ռուսաստանում
Աշխարհ
Ուկրաինան պատրաստ է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ երկկողմ կամ եռակողմ հանդիպման, սակայն դրանք չեն կարող տեղի ունենալ Ռուսաստանի տարածքում։ Այս մասին հայտարարել է պետության ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին ABC News-ին տված հարցազրույցում։
Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է երկկողմ հանդիպում ռուսական կողմի հետ, նա ասել է՝ դա բացառված չէ։
«Սա նախագահ Թրամփի կողմից ազդանշան էր, և ես ասացի. «Պարոն նախագահ, ես պատրաստ եմ ցանկացած հանդիպման, բայց ոչ Ռուսաստանում»։ Ցանկացած հանդիպման՝ երկկողմ, եռակողմ, մենք ուրախ կլինենք, եթե դուք պատրաստ լինեք, և նույնիսկ ՝ հրադադարի նախնական պայմաններին, որոնք մենք ունեինք տարվա սկզբին։ Այնուհետև մենք խոսեցինք անվտանգության երաշխիքների, ապա հանդիպման մասին», - ասել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)