Ադրբեջանցին ծրագրել էր ահաբեկչական գործողություններ իրականացնել ՌԴ-ում․ նա ձերբակալվել է
Աշխարհ
Ստավրոպոլում Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացու, որն իր ուկրաինացի կարգադրիչների հանձնարարությամբ ահաբեկչական գործողություններ էր ծրագրել Ռուսաստանում, հաղորդում է գործակալությունը։ ԱԴԾ-ի տվյալներով՝ ձերբակալվածը մտադիր էր պատրաստել մի քանի պայթուցիկ սարքեր՝ Եսենտուկիում և Ստավրոպոլում, այդ թվում՝ անվտանգության մարմինների շենքերում հարձակումներ իրականացնելու համար։
Նա նախկինում ծառայել է Ադրբեջանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումներում, ինչը, ըստ քննության, կարող էր նպաստել նրա դիվերսիայի նախապատրաստմանը։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչական գործողության նախապատրաստման հոդվածով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)