Փարիզում գնդակահարվել է 3 քուրդ ակտիվիստուհի
Թուրքիա
Փարիզում գնդակահարվել է 3 կին, ովքեր ենթադրաբար կապված էին քրդական ազգայնական կազմակերպությունների հետ: Նրանց մարմինները հայտնաբերվել են Փարիզում Քուրդիստանի ինստիտուտի շենքի մոտ. գրում է Agence France-Presse-ը:
Ինչպես գրում է ActuKurde կայքը, սպանվածներից մեկը՝ Սաքինե Քանսըզը, եղել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության համահիմնադիրներից մեկը:
Մյուս կինը՝ Ֆիդան Դողանը, Բրյուսելում գտնվող Քուրդիստանի ազգային կոնգրեսի ներկայցուցիչն է եղել: Սպանված երրորդ կնոջ անունն է Լեյլա Սոյլեմեզ:
Սպանությունը կատարվել է չորեքշաբթի ցերեկը, սակայն նրանց մարմինները հայտնաբերվել են միայն հունվարի 10-ին:
Հիշեցնենք, որ Թուրքիայում արդեն 25 տարի շարունակ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը» պայքար է մղում իշխանությունների հետ: Քրդերը ձգտում են իրենց առանձին պետությունը ստեղծել երկրի հարավարևելյան շրջաններում: Վերջին ժամանակներս Թուրքիայի իշխանությունները փորձում են 1999-ից ազատազրկված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» առաջնորդ Աբդուլլահ Օջալանի միջոցով համոզել քուրդ գրոհայիններին վայր դնել զենքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)