Վենեսուելայի նախագահ Մադուրոն հրամայել է 25 հազար զինծառայող տեղակայել սահմանին
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է զանգվածային ռազմական մոբիլիզացիայի մասին՝ ԱՄՆ-ի մեղադրանքների ֆոնին, որ Կարակասը կապ ունի թմրակարտելների հետ: Նա հրամայել է 25 հազար զինծառայող տեղակայել Կոլումբիայի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Ես հրաման եմ տվել մեր փառահեղ ազգային Բոլիվարյան զինված ուժերի 25 հազար տղամարդկանց և կանանց տեղակայել Կոլումբիայի հետ խաղաղության գոտում, Կարիբյան ափին և Նուեվա Էսպարտա, Սուկրե և Դելտա ամա նահանգների Ատլանտյան ափերին արագ արձագանքման օպերատիվ-մարտավարական խմբերի ուժեղացման համար»,-հայտարարել Է նախագահը:
Նրա խոսքով՝ այդ որոշման գլխավոր նպատակը «ազգային ինքնիշխանության պաշտպանությունն է, երկրի անվտանգությունը և խաղաղության համար պայքարը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)