Երուսաղեմում ահաբեկչության հետևանքով չորս մարդ է զոհվել․ կա առնվազն 15 վիրավոր
Աշխարհ
Երուսաղեմում երկու մարդ կրակ է բացել Ռամոտ թաղամասի ավտոբուսային կայարանում գտնվող մարդկանց վրա՝ սպանելով առնվազն չորս մարդու և վիրավորելով առնվազն 15-ին, հաղորդում է The Times of Israel-ը։
Շտապօգնության ծառայության տվյալներով՝ հինգ մարդ հոսպիտալացվել է ծանր վիճակում։ Մնացածը ստացել են թեթև վնասվածքներ և ավելի ուշ կտեղափոխվեն հիվանդանոցներ։
Երկու կասկածյալ ահաբեկիչները «չեզոքացվել են», գրում է թերթը՝ հղում անելով պաշտոնյաներին։ Չի նշվում՝ կրակողները սպանվել են, թե ոչ։ Դատելով հարձակման վայրից լուսանկարներից՝ նրանք օգտագործել են ինքնաշեն «Carlo» ավտոմատ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան