Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ճապոնացի պատգամավորի նկատմամբ
Աշխարհ
Պեկինը պատժամիջոցներ է կիրառել Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի էթնիկ չինացի անդամ Հեյ Սեկիի (Շի Փինգ) նկատմամբ՝ Չինաստանի ինքնիշխանությունը խախտող գործողությունների համար: Այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ ճապոնացի քաղաքական գործիչը տարածում է կեղծ տեղեկություններ Թայվանի, Դյաոյույդաո կղզիների, պատմական հարցերի, ինչպես նաև Սինցզյանում, Տիբեթում և Հոնկոնգում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Նրա գործողությունները որակվում են` որպես Չինաստանի ներքին գործերին լուրջ միջամտություն, որը զգալիորեն խաթարում է Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Մասնավորապես, Հեյ Սեկին բացահայտ այցելում է Յասուկունի սրբավայր, որը համարվում է ճապոնական միլիտարիզմի խորհրդանիշ ասիական երկրներում, և դրանով իսկ կոպտորեն խախտում է Պեկինի և Տոկիոյի միջև կնքված համաձայնագրերը: Նա նաև չի պահպանում «մեկ Չինաստան» սկզբունքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)