Թրամփը հայտարարել է, որ առաջիկա օրերին շփումներ կունենա Պուտինի հետ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր մտադրության մասին՝ առաջիկա օրերին հեռախոսազրույցներ ունենալու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքերը հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Շատ շուտով։ Առաջիկա մի քանի օրերի ընթացքում», - ասել է Թրամփը՝ պատասխանելով Պուտինի հետ սպասվող զրույցի մասին հարցին։
Սեպտեմբերի 5-ին ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ մոտ ապագայում պատրաստվում է խոսել իր ռուս գործընկերոջ հետ։
Նույն օրը Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Կրեմլը դեռևս չի լսել Միացյալ Նահանգներից Պուտինի՝ Թրամփի հետ խոսելու խնդրանքի մասին։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ