ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Գազայում իշխանությունը հանձնել տեխնոկրատներին
Աշխարհ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել է իր պատրաստակամությունը անհապաղ Գազայի հատվածի վերահսկողությունը հանձնել տեխնոկրատների կոմիտեին՝ Իսրայելից համաձայնագրի կատարման երաշխիքներ ստանալուց հետո: Համապատասխան հայտարարությունը տարածվել է շարժման պաշտոնական Telegram ալիքում։
Փաստաթղթում ընդգծվում է, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցություններ սկսել բոլոր պատանդների ազատ արձակման վերաբերյալ՝ պատերազմը դադարեցնելու, իսրայելական զորքերի լիակատար դուրսբերման և անկախ պաղեստինյան կառավարության ձևավորման հստակ պարտավորությունների դիմաց: Շարժումը նաև հաստատել է իր բացությունը տարածաշրջանում ագրեսիայի դադարեցմանն ուղղված ցանկացած նախաձեռնության նկատմամբ։
ՀԱՄԱՍ շարժումը նաև հայտարարել է, որ պատրաստ է անհապաղ վերսկսել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ բանակցությունները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)