Մեծ Բրիտանիայում խանութի շենքի տակ 317 կմախք են հայտնաբերել
Աշխարհ
Բրիտանական Գլոսթեր քաղաքում՝ նախկին հանրախանութի տարածքում, պեղումների ժամանակ հայտնաբերվել է 317 կմախք։ Այս մասին հայտնել է Popular Mechanics ամսագիրը։
Մնացորդները հայտնաբերվել են նախկին Debenhams հանրախանութի տարածքում, որտեղ ներկայումս կառուցվում է տեղի համալսարանի կամպուսը։ Կմախքները թվագրվում են ուշ միջնադարին։ Ավելի վաղ այս վայրում հայտնաբերվել էր Հին Հռոմի ժամանակներից 83 գերեզման։
Պեղումների ղեկավար Քլիֆ Բեյթմանի խոսքով՝ Գլոսթերը աներևակայելի կարևոր վայր է հնագետների համար, քանի որ այնտեղ ամեն անգամ հայտնագործություններ են արվում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)