Ֆինլանդիան պլացդարմ է պատրաստում Ռուսաստանի վրա հարձակվելու համար․ Մեդվեդև
Ռուսաստան
Հելսինկին պատերազմի նախապատրաստման դասընթաց է անցկացնում և, հավանաբար, պլացդարմ է պատրաստում Ռուսաստանի վրա հարձակվելու համար։ Հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է EADaily-ն։
«ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո, պաշտպանական միջոցառումների անվան տակ, Հելսինկին առճակատման կուրս է անցկացնում Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստման համար՝ կարծես թե պլացդարմ պատրաստելով մեզ վրա հարձակվելու համար», - հայտնել է պաշտոնյան։Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ՆԱՏՕ-ն «ամբողջությամբ ներգրավված է այդ գործերում և այժմ ինտենսիվորեն յուրացնում է Սուոմիի բոլոր հինգ գործառնական միջավայրերը՝ ցամաքը, ծովը, օդը, տիեզերքը և կիբերտարածքը»:
«Ուժեղանում է ռազմական ակտիվությունը», - փաստել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը։ Նա նշել Է՝ «Ռուսաստանի հետ սահմանի անմիջական մերձակայքում ընթանում են Լապլանդիայում ՆԱՏՕ-ի առաջավոր ցամաքային ուժերի շտաբային կառույցի ստեղծման և ծավալման գործընթացներ»: «Ավելորդ է պարզաբանել, թե ում դեմ է ուղղված լինելու շտաբի գործունեությունը։ Հայտնվում են նոր կայազորներ, օրինակ՝ Իվալո բնակավայրում, որը գտնվում է ռուսական տարածքից 40 կմ հեռավորության վրա», - հավելել է պաշտոնյան:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան