Ռուսաստանը չի ցանկանում «բեռլինյան պատեր» կառուցել. Լավրով
Ռուսաստան
Ռուսաստանը չի ցանկանում որևէ պատ կառուցել և պատրաստ է երկխոսության բոլորի հետ, բայց երկխոսությունը պետք է լինի հավասար։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԳԻՄՕ-ի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ։
«Բեռլինյան պատեր կառուցելը արևմտյան ոճով էր։ Մենք չենք ցանկանում որևէ պատ կառուցել։ Մենք ուզում ենք ազնիվ աշխատել», - հավելել է Լավրովը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության բոլորի հետ, բայց հավասար, փոխադարձ հարգանքի հիմունքներով։
«Մենք չունենք որևէ մեկից վրեժ լուծելու, մեր զայրույթը որևէ մեկի վրա թափելու ցանկություն։ Մենք չենք պատրաստվում անտեսել որևէ մեկին», - ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ղեկավարը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան